Ծանրագույն իրավիճակում հայտնված Արցախի պետականության հետագա կենսագործունեությունն ապահովելու համար խաղաղապահ ուժերի առկայությունը տարածաշրջանում պարտադիր անհրաժեշտություն է, բայց ոչ խնդրի վերջնական լուծում: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման բանալին սեփական անվտանգային համակարգի վերականգնման ու հզորացման մեջ է: Անկասկած է, որ մեր երբեմնի հզոր և մարտունակ բանակի կարողություններն ու համբավը վերականգնելու ճանապարհին մենք ունենալու ենք լուրջ հակազդեցություններ ինչպես դրսից, այնպես էլ ներսից, և դա օրինաչափ է: Օբյեկտիվ իրականությունը մեզնից պահանջում է այդ գործընթացների իրականացման ժամանակ լինել առավել զգոն և հեռահայաց, քանի որ մեր անցնելիք ճանապարհը ոչ միայն ականազերծված չէ, այլև հավելյալ ականապատ է և այն ստիպված ենք անցնել առավել մեծ զգուշավորությամբ ու անակնկալ սպասումներով... Մենք ունենք առաջ շարժվելու մեկ ճանապարհ՝ հավատանք ինքներս մեզ ու գործենք... Բացառենք երկրի ներսում <<հների և նորերի>> արհեստական ջրբաժաններ ստեղծելու ապազգային ու կործանարար քարոզչությունը և, որ շատ կարևոր է՝ հենվելով հներին ու նորերին միավորող ստեղծարար արժեքների վրա, վերստին կառուցենք ՄԵՐԸ: Իսկ դա մենք կարող ենք... Մենք կարող ենք հատկապես նրանց օժանդակությամբ, ում խորթ է նվաստացուցիչ հայտարարությամբ ամրագրված դառը պարտության համը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել