Վանքի տարածքին մոտ տեղակայված ադրբեջանական անցակետին մոտենալուն պես, պարզել են, որ վերջիններս տեղեկացված չեն խմբի մասին։
Երեք ժամ սպասելուց ու կրկին ճշգրտումներ անելուց հետո, ռուս խաղաղապահները խումբը նորից ուղեկցեցել են դեպի Դադիվանք, սակայն, այնտեղ ևս երկար սպասել տալով, ադրբեջանցիները չեն համաձայնեցին բացել ճանապարհը` պատճառաբանելով, որ իրենք հրաման են ստացել արգելել ոչ միայն ուխտավորների, այլև հերթապահության եկած հոգևորականների մուտքը սրբավայր։
Երկար քաշքշուկներից հետո, խումբը երեկոյան ստիպված վերադարձել է Ստեփանակերտ։ Տեղեկությունը հայտնել է «Ազատ Արցախ» պարբերականը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել