Ժողովուրդ ջան գնալով ավելի եմ համուզվում, որ մարզական խաղերի համար խաղադրույք ընդունող ընկերությունները իսկական չարիք են դարձել մեր երիտասարդների համար և գնալով ավելի շատ տղաների են ղումարբազ սարքում և ապագաները խորտակում: Ամենասարսափելին այն է, որ այդ ընկերությունները ներքին կարգով ապառիկ խաղադրույք էլ են ընդունում և հետո հաշված օրերի ընթացքում ստիպում են խաղադրույք կատարողին վճարել կրված գումարը: Միայն մեր թաղից տասնյակ երիտասարդներ այդ չարիքի պատճառով արդեն 1000-ավոր դոլորների պարտքեր են կուտակել և եթե այսպես շարունակվի նրանց վերջը կամ Կիևյան կամուրջից նետվելն է, կամ էլ բանտը: Կոչ եմ անում կառավարությանը լրջորեն անրադառնալ այդ խնդրին և խաղադրույքներ ընդունող բոլոր ընկերությունների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու հետ զուգահեռ, նրանց հեռացնել Երևանի տարածքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել