Քաղաքական լիդերությունը նախ և առաջ ենթադրում է պատասխանատվություն:
Ցավոք, մեր օրերում անձանց սպառողական հոգեբանության, իշխանությունների ցանցային մանիպուլյացիաների ու «Ես»-ի ճգնաժամով պայմանավորված՝ լիդեր=պատասխանատվություն «սրբազան» օրենքը տոտալ բացակայում է:
Ազգային պետության վերակերտման ճանապարհին թիվ մեկ պահանջը, որ պիտի ունենա հասարակությունը գործող իշխանությունից՝ դա քաղաքական պատասխանատվությունից խուսափելու համար քրեական պատասխանատվություն կրելն է, որը պիտի օրինակ դառնա քաղաքական գործընթացներում ներգրավվելու հայտ ներկայացրած ուժերի և անձանց համար:
Իշխանության ձգտողների համար օրակարգային կարևոր հարց պիտի դառնա ապագայում քաղաքական պատասխանատվություն կրելու պատրաստակամությունն ու դրա դետալացված տեսլականը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել