News.am-ը գրում է.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շաբաթ հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կսկսվի արդեն այս շաբաթ, հայտնում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ Իրան է հասել պատվաստանյութերի առաջին խմբաքանակը, եւ պատվաստումը կսկսվի երկրի առողջապահության նախարարության սահմանած առաջնահերթությունների համաձայն:

Ռոհանին հայտնել է, որ բժիշկները կմտնեն անձանց առաջին խմբում, որոնք կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ, այնուհետեւ կգա տարեցների եւ քրոնիկական հիվանդություններով մարդկանց հերթը:

Իրանի նախագահի խոսքով՝ պատվաստման գործընթացը Իրանում կտեւի մեկից մինչեւ ութ ամիս:

Երկիրը պատվաստանյութերի նոր խմբաքանակը կստանա փետրվարի վերջին, տեղեկացրել է նա, իսկ գարնան վերջին Իրանը կունենա արդեն կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության պատվաստանյութը:

Ռուսաստանը երեքշաբթի Իրանին է փոխանցել իր «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը:

Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ Իրանը COVAX ծրագրի շրջանակում կստանա COVID-19-ի դեմ պատվաստանյութի 4,2 մլն դեղաչափ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել