24news.am-ը գրում է․
24News-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան: Ըստ ԱԳՆ-ի մեր աղբյուրների, գործընթացն արդեն սկսվել է, պաշտոնապես այդ մասին հայտնի կդառնա առաջիկայում: Մարությանի նշանակումը միակ քաղաքական որոշումը չէ:

Արդեն իսկ հայտնի է դարձել, որ Փաշինյանն ԱՄՆ դեսպան է նշանակում Լիլիթ Մակունցին, Ուկրաինայի դեսպան՝ Վլադիմիր Կարապետյանին, իսկ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ ԱԳՆ-ում տարածված լուրերի, առաջիկայում նշանակվելու է  ՌԴ դեսպան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել