Panorama.am-ը գրում է. 

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարությունը հաջողությամբ իրականացրել է 750 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկում:

Նա ուրախությամբ նշեց, որ թողարկումը տեղի է ունեցել հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով՝ ամենացածր տոկոսով:

Փաշինյանի ներկայացմամբ՝ դրանով  մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել:

Նա նման մեծ  ծավալի պարտքի բեռի ավելացումը գնահատեց որպես հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակ.«Կարող ենք արձանագրել, որ տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով և հույս ունենք, որ այս դրական ազդակն իր հետ կառաջացնի շղթայական ռեակցիա: Արձանագրեմ, որ թողարկման տոկոսը 3.8 է, որը նույնպես շատ հաջող է գնահատվում»:

Փաշինյանը խոսքը փոխանցեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, որը փորձեց տնտեսական տերմիններով գերհագեցած  խոսքում համոզել, որ վատ չէ, երբ պետության պարտքը մեծանում է:

«Առաջին հայացքից պետական պարտքի  բացարձակ թվով աճն ընկալվում է բացասական երևույթ, բայց պետք է հաշվի առնել, որ պետական պարտքի վարքագիծը  հետևանք է հարկաբյուջետային քաղաքականության և պետական բյուջեի»,-հայտարարեց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել