News.am-ը գրում է.

Ուզենք, թե չուզենք, հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար, յդ թվում անվտանգային համատեքստում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Տնտեսական արձագանքման ծրագրին եւ գործողությունների նախնական պլանին, որը հաստատվեց այսօրվա նիստում:

«Կարեւոր է արձանագրել, որ այստեղ էլ պետք է կայացնենք որոշումներ, ներդրումային որոշակի ծրագրերը առավել կարեւոր եւ ընդունելի դարձնենք Հայաստանի եւ Հայաստանի հանրության համար: Մենք այստեղ էլ պետք է փորձենք կայացնել այնպիսի որոշումներ, այդ թվում՝ Ամուլսարի հայտնի ներդրումային ծրագրի շրջանակներում, հաշվի առելով Հայաստանի հավասարակշռված շահերը, պետք է փորձենք գտնել լուծումներ»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել