Եվ այսպես իբրև լիբերալ, ժողովրդավար ու մարդու իրավունքների մեծ պաշտպան ներկայացող խմբակը հերթական հարձակումն է անում Խոսքի Ազատության դեմ։
Քանի որ, վստահ եմ, շատերդ մոռացել եք անցած տարվա իրենց ոտնձգությունը անձնական տվյալների վրա, դա էլ հիշացնեմ կոնտեքստի համար։ Մի «փայլուն» օրինագիծ էին մշակել համաձայն որի կարող էին առանց դատարնի որոշման ստանալ ձեր հեռախոսի ողջ history-ն, նամակագրությունը և այլն։ Էս զուտ ասում եմ, որ տեսնեք, որ մեր ժողովրդավարները շատ հետևողականորեն են փորձում երկիրը տոտալիրիզմի բերել։ Հա, չմոռանամ նաև հիշացնել, որ էդ նախկին թեմայի քննարկմանը հաջորդաց 2-3 օրերում, իմ contact listում եղած իմքայլականների ճնշող մեծամասնությունը արագ գրանցվեց Signal-ում։ Սա լիրիկական զեղում։
Հիմա նախկին լրագրողներից, NGO ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած մի խմբակ առաջարկում է արգելել լրագրողներին հղում անել անանուն աղբյուրներին։ Բացատրում են շատ քաղցրահունչ, պուպուշ փաստարկով՝ որ ապատեղեկատվություն չտարածվի։ Հասկանու՞մ եք, 44 օր բոլորիս խաբած խմբակը հանկարծակի շատ զգայուն դարձավ ապատեղեկատվությանը։ Ու սահմանում են մի լրջագույն տուգանք 500000-10000000 դրամ։ Արդյունքում խախտվումա լրագրության հիմնարար սյուններից մեկը՝ աղբյուր թաքցնելու պրակտիկան։ Լրագրական դաշտից ըստ էության վերանումա այնպիսի նյութը, որի աղբյուրը խուսափումա հետապնդումներից, կյանքնա վտանգում կամ ասենք չի ուզում աշխատանք կորցնի։ Հիշեցնեմ ոչ շատ վաղուց
U.S. Embassy Yerevan
ը անգամ մրցանակ էր տվել հենց այդպիսի անանուն նամակներ տարածող Լյուսի Քոչարյանին։ Ամերիկան լավ գիտի աղբյուրին անանուն պահելու այդ սկզբունքի կարևորությունը, և հուսով եմ տիկին Դեսպանը կոշտագույնս կարձագանքի Իմ Քայլը պատգամավորների այս ոտնձգությանը։
Այո, երբեմն հայտնվում է կեղծ տեղեկություն։ Բայց երբեմն էլ, հատկապես վերջերս, իրար վրա հայտնվում է շոկային, ցնցող, իրավիճակ փոխող ՃԻՇՏ տեղեկություն, թեև անանուն աղբյուրներից։ Հենց սա է այդքան մռմռացնում իմքայլականներին։ Կարճաժամկետ շահերի համար զոհասեղանին են դնում խոսքի ազատությունը։
Լուսավոր Հայաստան ու Բարգավաճ Հայաստան, հասկանում եմ, որ իրանք ունեն քանակ։ Բայց քանի որ երկուսդ էլ ժողովրդավարական արժեքներ եք հռչակել սպասում եմ այս օրենքի դեմ կոշտագույն ելույթներ, անիհիլիացիա եթե կուզեք։ Անգամ եթե առաջարկեն 500 000ը 500 դրամ դարձնել, ոչ մի սակարկում։ Հարցը սկզբունքն ա։ Երրորդ ճանապարհ չկա։
Ինչ վերաբերվում է հեղինակներին՝ ափսոսում եմ, որ ժողովրդավարների դիմակի տակ քնացրեցիք շատերիս զգոնությունը, դարձաք պատգամավոր ու 180 աստճան շուռ եկաք։ Լռեցիք երբ դատարան էին շրջափակում, համր էիք երբ առաջարկում էին անարգել գաղտնալսել, հիմա էլ հնչեղ ձևով առաջարկում եք քանդել լրագրության հիմնասյուներից մեկը։
Անասնաֆերման վերընթերցեք։ Նենց սթափ բայց, առանց նախապաշարմունքների։ Հետո մի հատ էլ 1984-ը ու հիշեք ձեր թիմի գործողությունները պատերազմի ժամանակ։ Մի քիչ վերլուծեք։ Ի դեպ, Անտարեսնա հրատարակել երկուսն էլ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել