Panorama.am-ը գրում է. 

«Դեպի Ռուսաստանի Դաշնություն թռիչքի ավիատոմսերն իրականում չեն թանկացել, ուղղակի պահանջարկը հաշվի առնելով, էժան տոմսերը շատ շուտ են սպառվել»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

Նրա խոսքով, եթե մինչև փետրվարի 1-ը օդանավերի զբաղվածությունը եղել է միջինը  50-60 տոկոս, ապա հիմա այն 100 տոկոս է։

«Հիմա մնացել են կամ բիզնես կարգի, կամ առաջին կարգի տոմսեր։ Տոմսերի արհեստական թանկացում տեղի չի ունեցել, սա նորմալ պրակտիկա է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում»,- ասաց նա։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել