Panorama.am-ը գրում է․

«Երբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել: Երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում եկեղեցին ակտիվորեն խառնվում է քաղաքականությանը, Ձեզ քննադատում են, ասում են, թե ինչո՞ւ նախկինում չէր արվում, երբ երկիրը բազմաթիվ խնդիրներ ուներ, ի՞նչ կարող եք ասել այս քննադատությանը:

Վեհափառի խոսքով, անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ այդպես անհանգստացնող, տագնապեցնող չի եղել մեր ժողովրիդ համար. «Այս կացության մեջ եկեղեցին, բնական է, իր առաքելության մեջ պետք է գտնվեր ու իր խոսքն ասեր: Իր խոսքը զգաստացնող, իր խոսքը պատգամի կերպով բերող»:

Հարցին՝ շարունակո՞ւմ եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Գարեգին Երկրորդը նախ ասաց, որ չէր ցանկանում այս նվիրական սրբավայրում  որևէ քաղաքական հարցերի անդրադառնալ, բայց քանի որ հարցը հնչել է, ասում է՝ իրենց համոզումներում, դիրքորոշումներում  որևէ փոփոխություն չկա:

«Եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերից: Եկեղեցու դիրքորոշումը եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն եկեղեցու այս կամ այն քաղաքական կուսակցությանը: Եկեղեցին վերքաղաքական հաստատություն է, կառույց է»,- ասաց Վեհափառը:

Գարեգին Երկրորդը նշեց, որ իրենք որևէ կերպով հորդոր և կոչ չեն ուղղել, որ ժողովուրդը դուրս գա փողոց և համապատասխան գործողություններ իրականացնի, իրենք հորդոր են ուղղել ՀՀ վարչապետին, իրենց հիմնավորումները ներգրաված են, առկա են իրենց խոսքի տեքստում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել