Հյուսիսային ուղղությամբ տեղի ունեցած ծանր մարտերին մասնակցել ու արդյունավետ գործողություններով աչքի են ընեկել պահեստազորայիններ Հայկ Ազատի Մանուկյանը, Արման Մանվելի Պետրոսյանը, Միհրան Հակոբի Մանուկյանը, Սարգիս Գարեգինի Խաչատրյանը, Արտակ Պավլիկի Պողոսյանը, կապիտան Արայիկ Գագիկի Մաթևոսյանը:
Վիրավորների բուժօգնությունն ու տարհանումը կազմակերպելիս աչքի են ընկել բուժծառայության մայոր Վլադիմիր Հրաչյայի Ադամյանը, լեյտենանտներ Հակոբ Գևորգի Խաչատրյանը, Արամ Հուսիկի Անտոնյանը, Կարեն Արսենի Մանուկյանը, ավագ ենթասպա Դավիթ Գերասիմի Փարսյանը, ծառայողներ Գենադիկ Վալերիի Ավանեսյանը, Նաիրա Մարտիկի Հայրապետյանը, կամավորականներ Արա Ռուդիկի Միրիմանյանը, Ջանիբեկ Յաշայի Աստեյանը, Ռազմիկ Արթուրի Մուրադյանը, ավագ ենթասպա Մարզպետ Վաչագանի Միրզախանյանը, պահեստազորային Էդգար Կարոյի Սարյանը:
Հարավային ռազմաճակատում ընթացող մարտերի թիկունքային ապահովումն իրականացնելու, մարտական խնդիրներ կատարելու, լարված ու անելանելի պայմաններում արագ կողմնորոշվելու շնորհիվ առաջադրված մարտական խնդիրները բարձր մակարդակով են կատարել կապիտաններ Էրիկ Արարատի Ղուկասյանը, Հովիկ Գեորգիի Միրզոյանը, Գագիկ Լևոնի Ալլահվերդյանը, Վագիֆ Սեմիկի Ավետյանը, Էրիկ Վալերիի Ավանեսյանը, ավագ լեյտենանտ Վադիմ Հենրիխի Դանիելյանը, լեյտենանտներ Կարեն Գարիկի Ավանեսյանը, Վիգեն Սերգեյի Գևորգյանը, Մարատ Վալերիի Առաքելյանը, Սամվել Աշոտի Այդինյանը, Նորայր Հովհաննեսի Մուկուչյանը, ավագ լեյտենանտ Մհեր Բորիսի Դանիելյանը, պայմանագրային զինծառայողներ Արթուր Շուրիկի Կարապետյանը, Արմեն Ռոբերտի Հայրապետյանը, Գենադի Գարրիի Աղասարյանը, Արարատ Վալերիի Մարկոսյանը, Սամվել Գեորգիի Ավետիսյանը, Ռուբեն Աշոտիկի Վերդյանը, Սասուն Դավիթի Գրիգորյանը, Մանվել Ռաշիդի Գևորգյանը, Անդրանիկ Հմայակի Վանյանը, Էդուարդ Արմենի Բարսեղյանը, Սպարտակ Աշոտի Սարգսյանը, Արման Սեյրանի Սևումյանը, Նորայր Արմենի Մելքումյանը, Էրիկ Վյաչեսլավի Հովսեփյանը, Հարություն Միքայելի Հովհաննիսյանը, Վրեժ Անդրեյի Սաղյանը, Հարություն Յուրայի Աղաջանյանը, Համո Էռնեստի Եսայանը, Ռուսլան Քաջիկի Հարությունյանը, Սամվել Վլադիկի Հարությունյանը, Դավիթ Արայի Արամյանը, ենթասպաներ Կարեն Ալեքսեյի Բեգլարյանն ու Սասուն Միքայելի Միրզոյանը:
Հավերժ փառք մեր հերոսներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել