Մինչ մենք մեր վերջին լուման էին ներդնում Արցախի, բանակի, հաղթանակի համար, մինչ մեր հաշվին արձակուրդ էինք գնում, որ ամբողջ ժամանակը տրամադրենք տարբեր նախաձեռնությունների, մինչ ծախսում էին բոլոր խնայողությունները, սրանք անգամ Արցախ գնալն էին մեր հաշվին, մեր մուծած հարկերի հաշվին անում։ Բյուջեի հաշվին ռեստորաններ էին գնում։
Այ սենց սրբապիղծ, անհայրենիք ստահակների եք ընտրել և լցրել ԱԺ։
Հ.Գ. Ընկերներիցս մեկը գրել էր մի աղջկա մասին, ով պատերազմի օրերին գումարը, որ հավաքել էր բնակարան գնելու համար, ամբողջությամբ ուղղել էր տարբեր նախաձեռնությունների։
Մյուս ընկերոջս ծանոթն իր տարիներով պահվող ավանդն էր հանել և ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Ու այդ ամենի ֆոնին սրանք, որ մեր հաշվին աշխատավարձեր, պարգևավճարներ ու ծառայողական մեքենաներով չեն բավարարվում և անգամ պատերազմի ժամանակ են բյուջեն մսխում։
Մենք թշնամուն չեն պարտվել, մենք հայի տականքին՝ սրանց ենք պարտվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել