Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի թուրքական հատուկ ծառայություններին ծառայելու մասին տեղեկությունները հանրայնացնելուց հետո, կարծում եմ արժե ուշադրություն դարձնել մի քանի փաստերի վրա, որոնց համադրությունն ավելի ամբողջական պատկեր է ձևավորում։
Մասնավորապես, Արարատ Միրզոյանի ամուսնության կնքահայրն է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով մինչև ԱԺ պատգամավոր ընտրվելը զբաղեցնում էր Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Նա միաժամանակ հանդիսանում է հակասահմանադրական գործընթացների հետևանքով ՍԴ նախագահի պաշտոնում «հայտնված», Վահե Գրիգորյանի և դավաճանական իշխանությունների սրտի դատավորի վերածված Արման Դիլանյանի երկրորդ ամուսնության կնքահայրը։
Հատկանշական է, որ Ազգային ժողովի կայքում իր ներկայացրած կենսագրության մեջ նա նշում է, որ 2002թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան, իսկ 2015 թվականից Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի խորհրդին առընթեր «Հայոց ցեղասպանության իրավական հարցերի» գիտավերլուծական կենտրոնի համակարգողն է: 2018 թվականից՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ: Անդամակցում է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային (International Association of Genocide Scholars (IAGS))։
Արարատ Միրզոյանի կենսագրության այդ ժամանակաշրջանի և իր քավորի ու քավորի մյուս սանիկների ընդհանրությունները կարող են նոր լույս սփռել թուրքական գործակալական ցանցի բոլոր դերակատարների բացահայտման և նրանց ծրագրերի վրա։
Ի դեպ, չնայած այն բանին, որ Վլադիմիր Վարդանյանը նշում է իր իրավագիտության թեկնածու լինելու մասին, բայց նրա մասին տեղեկությունները բացակայում են ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ-ի) կայքում տեղադրված Հայաստանի ատենախոսությունների էլեկտրոնային շտեմարանից (etd.asj-oa.am/):
Իհարկե չեմ փորձել ուսումնասիրել գիտական աստիճանաշնորհման թուրքական աղբյուրները, քանզի, ըստ որոշ տեղեկությունների Վլադիմիր Վարդանյանի գիտական ուղղվածությունը վերաբերել է Հայոց Ցեղասպանության խնդիրներին։
Հավանաբար, հարգելով իր սանիկ Արարատ Միրզոյանի «Два в одном» կարգավիճակը, նա փորձել է շահել նաև թուրք գործընկերներին համակրանքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել