Tert.am-ը գրում է․

Ռուսական Репортёр հրատարակությունը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի  վերաբերյալ, որում վերլուծել է հակամարտության շարունակելի լինելու հնարավորությունները:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ այսօր՝ հունվարի 11-ին, Մոսկվայում պետք է տեղի ունենա հանդիպում, որը բոլոր հնարավորություններն ունի ստանալու ճակատագրականի կարգավիճակ: Բանակցությունների սեղանի շուրջ են հայտնվելու Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը: Որպես հյուրընկալող, արբիտր և միջնորդ այս անհաշտ հակառակորդների միջև հանդես կգա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը երկու ամիս առաջ  արդեն կարողացել է իր գործընկերներին ստիպել  ռազմական գործողություններից անցնել խաղաղ երկխոսության:

Արդյո՞ք այս գագաթնաժողովը կդառնա վերջակետ Բաքվի և Երևանի հակամարտության կամ գոնե Լեռնային Ղարաբաղի շուրջ նրանց վեճի մեջ: Առնվազն միամտություն կլինի սրա հետ այդքան հեռու գնացող հույսեր կապելը: Հրադադարից անցած կարճ ժամանակահատվածի իրադարձությունները, երկու պետությունների ղեկավարների հռետորաբանությունն ու գործողությունները հակառակի չափազանց խոսուն վկայությունն են: Փոխարենը, կարող ենք խոսել միայն այս պատերազմում դադարը երկարացնելու մասին, մինչդեռ պատերազմի շարունակությունը, ավաղ, անխուսափելի է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել