Լուծումը ռազմաքաղաքական խունտան կամ կոմիտեն է: Մենք պետականության վախճանի առաջ կանգնած երկիր ենք: Միայն այս ճանապարհով և այս պրոտեստով է հնարավոր պահպանել այն, ինչ կհասնի մեզ ծվատվող հայկական պետությունից: Մեր պետությունն այլևս միայն ֆորմալ առումով է պետություն: Բոլորս ձգտում ենք կյանք և շունչ տալ արդեն տևական ժամանակ միայն ֆորմալ գոյություն պահպանող պետական միավորին և դրա ղեկավարին: Նրանք չկան, և չկա այլևս ձեր ձգտումներին և ցանկություններին համապատասխանող երկիրը: Որքան արագ մենք հասկանանք այս պարզ իրողությունը, այնքան արագ կազատվենք այդ քաղաքական ֆորմալիզմից՝ հնարավորություն տալով մեզ բոլորիս ձևավորել մեր չորրորդ հայկական հանրապետությունը:
Բարի գիշեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել