Pastinfo.am-ը գրում է․

Ամեն օր մենք ունենում ենք տարածքային նոր կորուստներ, հուսահատության նոր ալիք, ամեն օր տարբեր տարածաշրջանների բնակիչներ մնում են առանց տուն, ցավոք սրտի, այս գործընթացն ունենալու է շարունակական բնույթ , ունենալու ենք տարածքային կորուստներ, քանի ունենք Նիկոլ Փաշինյան վարչապետ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասեց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:

Վերջինս արձանագրում է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հանգիստ տեղաշարջվել, նույնիսկ պատարագին չի կարողանում մասնակցել, եկեղեցի մուտք գործել.
«Դավաճան ղեկավարությունը ամբողջ ուժային կառույցների լծակները ներդրել է, որ հողերը հանձնի»,-ասաց Բաբկեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը, այդ թվում «Հայրենիք» կուսակցությունը քաղաքական հայտ են ներկայացրել՝ հեռացնելու Նիկոլ Փաշինյանին, սակայն այդ գործընթացին անհրաժեշտ է նաև քաղաքացիների մասնակցությունը:

«Ընդդիմության պայքարի մեկ արդյունք արդեն կա, որ Նիկոլ Փաշինայնը հանաձայնել է գնալ արտահերթ ընտրությունների»,-ասաց Հարությունյանը:
«Հայրենիք» կուսակցության անդամը նաև հայտնեց, որ առաջիկա օրերին ընդդիմությունը պայքարի նոր փուլ կսկսի, կլինեն ավելի ռադիկալ քայլեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել