Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված տականքը վերջնականապես ապացուցեց, որ, ամեն ինչից զատ, նաև սրբապիղծ է: Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել դավաճան Նիկոլի առավոտյան արված գրառման մեջ տեղ գտած այն միտքը, որ իրեն քննադատողները հիմա էլ կասկածելի հայտարարություններով վտանգի տակ են դնում մեր գերիների կյանքը:

Նախ՝ սկսենք նրանից, որ թուրքի դեմ ծնկած Նիկոլը մինչև հիմա գաղտնի է պահում մեր ընդհանուր կորուստները՝ զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների թիվը: Հայաստանի վարչապետը ՀԱՍՏԱՏ տիրապետում է այդ տեղեկատվությանը, բայց դիտավորյալ գաղտնի է պահում:

Ինչ վերաբերվում է գերի ընկածներին, ապա այդ ամենի միակ մեղավորը դավաճան Նիկոլն է, ով պատերազմի չորրորդ օրվանից, գիտենալով, որ մենք պարտվում ենք, չկանգնեցրեց պատերազմը և 44 օր խաբելով հասարակությանը երկիրը տարավ պարտության, որի պատճառով, բացի մեծ քանակությամբ գերեվարվածներից, մենք ունենք ահռելի մեծ թվով զոհվածներ և անհետ կորածներ:

Մեր գերիների խնդրով զբաղվում է Ռուսաստանը (ՌԴ պաշտոնյաներ և մեր համայնքի ներկայացուցիչները, որոնք բացահայտ դեմ են ազգադավ Նիկոլին), քանի որ Բաքվում բացահայտ արհամարհում և նսեմացնում են Հայաստանի ազգադավ վարչապետին, որի հետ որևէ հարց չեն քննարկում և չեն էլ քննարկի: Իլհամի համար «заподло» է գործ ունենալ Նիկոլի պես նվաստացվածի հետ: Հայաստանի բոլոր գերեվարված քաղաքացիները, որոնք մինչ օրս հետ են վերադարձել, իրենց ազատության համար պարտական են Մոսկվային: Դավաճան Նիկոլը և իր ղեկավարած կառավարությունը, այդ թվում՝ նաև քայլիստ պատգամավորները որևէ լումա ներդրում չունեն նրանց հայրենիք վերադարձի համար:

Ու հիմա սրբապիղծ դավաճանը, որի պատճառով այդ մարդիկ հայտնվել են ազերիական գերության մեջ, զառանցում է, որ ընդդիմադիրների պատճառով գերիների կյանքը վտանգված է:

Իսկ իրականությունը հակառակն է: Մոսկվայում շատ լավ տեսան, որ Նիկոլի նման տականքը գերիների ազատագրման հարցի վրա PR-վում է՝ գրառումներ անելով իր ֆեյսբուքյան էջում՝ այնպես է ներկայացնում, որ քաղաքականապես անգրագետների, նիկոլականների, ժեխի և գերեվարծաների որոշ հարազատների մոտ տպավորություն է ստեղծվում, որ այդ ամենի կազմակերպիչը իր պես «փրկիչն» է: Քանի դեռ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը Նիկոլն է, Մոսկվան էլ նույն եռանդով չի աշխատի այդ ուղղությամբ, ու մեր գերիները Նիկոլի պատճառով մինչև հիմա տուն չեն վերադարձել:

Պատահական չէր նաև, որ այսօրվա իր զառանցագիրը բացահայտ հակառուսական էր:

Խորհուրդ եմ տալիս գերեվարվածների և անհետ կորածների հարազատներին չդառնալ դավաճան Նիկոլի ձեռքին խաղաթուղթ, որոնց նա օգտագործում է ընդդիմության դեմ այն դեպքում, երբ նույն վարչապետ կոչեցյալը իրենց խնդիրներին որևէ լուծում չի կարող տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել