Pars Today-ը գրում է․

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը արգելել է Ամանորի տոնակատարությունների անցկացումը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Նոր տարում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի սահմանափակումները կկիրառվեն դեկտեմբերի 31-ին՝ 21:00-ից մինչև հունվարի 4-ի 05:00-ն

Թուրքիայի 34 նահանգներում կիրառվել են կարանտինային սահմանափակումներ, քանի որ վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների և մահացության թվերն աճել են:

Կրոոնավիրուսի նոր ալիքի դեմ պայքարում, կառավարությունը նաև խոշոր տուգանքներ և  խիստ պատիժ է սահմանել իրավախախտների համար:  

Մինչ այժմ Թուրքիայում ավելի քան 2,133 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով: Շուրջ 20 000 քաղաքացի մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել