Բաքվի բռնապետը ոտնակոխ էր արել Հայկազյան գյուղի ցուցանակը, «Հայկազյան» գրությունը ուղղակի առել էր իր կեղտոտ ոտքերի տակ։
Գիտե՞ք, ի՞նչ է նշանակում «հայկազյան» բառը։ Իհարկե, գիտեք՝ «Հայկ նահապետի սերնդից, հայկական, հայ»․ հայկազյան է մեր ազգը, հայկազյան է մեր լեզուն, հայկազյան է մեր երկիրը, հայկազյան է մեր կաթողիկոսական աթոռը․․․
Պիղծ թուրքի լամուկը «խորհրդանշորեն» ոտքի կոխան էր դարձրել հայկազյան ամեն ինչը՝ մեր պատիվը, մեր արժանապատվությունը, մեր բոլոր սրբությունները, և դրան արձագանք չկա։
Դավաճանն ինքը և ստի ու կեղծիքի քարոզչամեքենան լուռ են, քանզի նրանց գործը թշնամու հետ չէ, քանզի նրանց ատելության թիրախը, չզարմանաք, նույնպես հայկազյան է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել