Իսկ ինչ կլիներ եթե ամեն ինչ անեինք ՕՐԵՆՔՈՎ՝
1) Ադրբեջանին պատերազմ հայտարարած չէր, այսինքն Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատար չէր (տենց մի հատ փաստաթուղթ կա՝ ՀՀ Սահմանադրություն)
2) Եթե պատերազմ հայտարարած չի ապա Գլխավոր Շտաբի պետն է գլխավորը։
3) Պատերազմի 4–րդ օրը Օնիկ Գասպարյանը զեկուցումա որ հաղթելու տարբերակ չկա
4) Օրենքով Փաշինյանը, առավել ևս նրա տիկինը ոչ մի լիազրություն չունեն հրամաններ տալու։ Այսինքն ԳՇ-ն ա կայացնում որոշում պատերազմը դադարեցնել
5) Փրկվում են հազարավոր զինվորների կյանքեր, հազարավոր զինվորներ հաշմանդամ չեն դառնում
6) Հայտարությունը լինում է էլ ավելի բարենպաստ պայմաններով Շուշին ու Հադրութը մնում են մեզ, գործում է տարածքների 5+2 տարբերակը, էլ չասեմ որ դեռ հնարավոր էր Արցախի ստատուսի մասին խոսել
7) Չէր լինում այս խայտառակ խառնաշփոթը Սյունիքում, Սոտքում, Վարդենիսում և այլ վայրերում, որովհետև էդ 2-ը հնարավոր կլիներ ասենք մի տարի անց նորմալ դեմարկացիայով հանձնել։

Այս ամենը ֆանտաստիկայի ժանրից չի, այլ զուտ եթե երկրում գործեր ՕՐԵՆՔԸ ու բոլորը շարժվեին ՕՐԵՆՔՈՎ, ոչ թե մտահոգվեին սեփական ռեյթինգներով ու նեղկուսակցական շահերով։։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել