Խաչի տակ հայրս է՝ Տեր Պետրոս ավագ քահանան:
Պատերազմի օրերին, երբ բոլորին խաբում էին «հաղԴելու ենք» կոչով, հայրս ամեն օր թաղման կարգեր էր անում Եռաբլուրում: Խեղճ մարդու պսիխիկան արդեն չէր դիմանում: Եթե տեղյակ չեք, պատմեմ, որ Եռաբլուրում 2 էքսկավատորով օր ու գիշեր փոսեր էին փորում, որպեսզի հասցնեն թաղել: Թաղումները 5-6 հանգուցյալով խմբակային ծեսեր էին, բոլոր հերոսներին առանձին թաղելու ժամանակ չկար:
Դագաղների խումբը բերում էին, հոգևոր ծես, հետո՝ զինվորական նվագախումբ, փոքրիկ հայրենասիրական ճառ ու արագ հանձնում էին հողին, որպեսզի զոհված երեխեքի հաջորդ խումբը բերեին: Այդպես օրեր, շաբաթներ...
Հայրս, ով ծանր կյանքով է ապրել, արդեն չէր դիմանում... Չէր կարողանում հարյուրներով իր թոռների տարիքին երեխեքի թաղման ծեսեր անել:
Միայն ես գիտեմ, թե ինչ ապրումներով է երեկ բարձրացել Եռաբլուր ու խաչի տակ աղոթել:
Այս դժոխքից դուրս գալ է պետք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել