Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստանում համակարծիք են միայն իր գրպանում գտնվող իրենցքայլական պատգամավորները, նույն գրպանում գտնվող ՀՀ Կառավարության և տարբեր նախարարություններում աշխատող մեծ ու միջին կալիբրի չինովնիկներ, ինչպես նաև նրան 2018 թվականին իշխանությունը բռնազավթելու գործում աջակցած և նույն տարվա դեկտեմբերին ընտրաքվե տված ՀՀ քաղաքացիների մի մասը։
Եվ այսօր, երբ նիկոլն ասում է "Հայաստանի ժողովուրդ", նա նկատի ունի հենց այս զանգվածին։ Այսօր նրա կողքին մնացել են այն մարդիկ, որոնք այն ժամանակ էլ թքած ունեին Արցախի վրա, մարդիկ, ում համար Արցախը Հայրենիք չէր, այլ պարզապես մի հողակտոր, որի պատճառով իրենց կյանքը լի էր տարատեսակ խնդիրներով։ Ակնհայտ է, որ նիկոլի ստորագրած "լուծումը" ընդունելի է նման մարդկանց համար։ Ակնհայտ է, որ ոչ նիկոլի, ոչ իրենցքայլական պատգամավորների, ոչ իրենցքայլական կառավարության ու ոչ էլ նրանց ընտրազանգվածի համար Հայրենիքն առաջին տեղում չէ։ Ակնհայտ է, որ այս զանգվածի համար ամենա վատ լուծումն էլ ընդունելի էր լինելու։
Ընտրողների ընդհանուր թվի ընդամենը 34 տոկոսի քվեն ստացած Նիկոլ Փաշինյանը երբեք չի ներկայացրել Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, այսօր առավել ևս դրա իրավունքը չունի։ Ժամանակ առ ժամանակ Հանրապետության Հրապարակում հավաքվող մի քանի տասնյակ նրան աջակցողների որակից ու մակարդակից էլ կարելի է շատ խոսուն հետևություններ անել։
Հեռացի՜ր, անթասիբ, վախկոտ դավաճան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել