Ձև ունես՝ ժողովրդի փողերը քերի - լոզունգ, որով առաջնորդվում են մեր «սիրելի» օլիգարխիայի ներկայացուցիչները: Սովորաբար զարգացած և համամարդկային արժեքները գնահատող հասարակությունում օլիգարխիան կազմում է ինտելեկտուալ արիստոկրատ մասը, բայց Հայաստանը բացառություն է, և Հայաստանում օլիգարխիան հիմնականում կազմում է «տականք, սրիկա» մասը: Գազ, էլեկտրաէներգիա, հաց, սնունդ, երթուղային, ուսման վարձավճար. հերթը հասավ պետության տարածքի որոշ ոչ զբաղված հատվածին՝ կանգառներին: Իրադարձությունների նման զարգացումը միայն կարող է բերել մի բանի՝ օդի հարկ, քայլելու, խոսելու և, առհասարակ, ապրելու հարկերի առաջացմանը: Չես ուզում ապրել՝ քցի քեզ մոստից՝ ահա և այն երկրորդ կարգախոսը, որով շարժվում են մեր օլիգարխները:
Ցանկացած ոք, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, ունի իրավունք ազատ տեղաշարժվելու Հայաստանի Հանրապետության տարածքում, և ցանկացած որակավորում մարդու իրավունքների խախտում է: Այսինքն` որտեղ ուզեմ, այնտեղ էլ մեքենաս կկանգնեցնեմ, ու աբսուրդ է մի կտոր հող վերցնել և այդ հողի վրա գումար աշխատել նման կերպ:

Սա առնվազն սրիկայություն է: Փորձեմ ավելի մանրամասնել գրածս. ստացվում է, որ մենք «ոչխար» ենք, ու հովիվները ոնց ուզում, քշում են մեզ, ու մենք ենթարկվում ենք, սակայն վերջին իրադարձությունները` կապված տրասպորտի թանկացման հետ, ցույց տվեցին մեր հովիվներին, այսուհետ` ոչխարներին, որ մենք ոչխար չենք: Խնդրի լուծման համար մեզ պակասում է մի բան, դա այն է, որ ցանկացած հարցի դեպքում պետք է ոտքի կանգնեն ոչ միայն նրանք, ում առաջինն է ոտնահարում այդ խնդիրը, այլև բոլորս միասին: Եթե Հայաստանում ձևավորվի մի զանգված՝ գոնե 20000 անդամով, ովքեր կպայքարեն ցանկացած տեսակի խնդրի լուծման համար, հավատացե՛ք, մենք սկիզբ կդնենք նոր, մեզ բոլորիս համար ցանկալի Հայաստանին:

Հատուկ ուզում եմ նշել ոստիկաններին. պարոնայք, այսօր ունեք աշխատանք և կատարում եք ձեր աշխատանքը, հասկանում և ընդունում ենք դա, բայց պատկերացրեք, որ վաղը չեք ունենա այդ աշխատանքը, ու ձեր երեխաները մեր պես դուրս կգան բողոքելու, պահանջելու, և ինչ-որ մեկը ձեր նման կխոչընդոտի նրան, ու դուք ձեզ չեք ների, քանի որ այսօր դուք նպաստում եք նրան, որ ձեր երեխաները ավելի վատ ապրեն, քան մենք.......

Հ.Գ. Այսպես շարունակվեց` վերջում սեփական բնակարանի դռան առջև շոր դնելու համար էլ ենք հարկ ուզելու…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել