Պատերազմի օրերին ջերմադիտակները առգրավում էին մաքսայինում ու մենք էդպես էլ չէինք կարողանում դրանք հասցնել դիրքեր, իսկ դիրքերում դրա լուրջ խնդիր կար: Արցախի մի հատվածում պատերազմի վերջին շաբաթներում տաս զասադնի պոստում դրա չլինելու պատճառով խնդիրների մեջ էինք ընկել ու նման պոստեր շատ հատվածներում էին: Ճակատագրական օրերից մի օր ֆեյսբուքյան ընկերներս մեկ հատ, այն էլ որսորդական ինֆրակարմիր լույսով տվեցին ու դա էր միակ հույսը հակառակորդի հետախուզական հարձակումներին դիմագրավելու համար: Հիմա հետաքրքիր է, թե ինչպես են նման սարքերը վաճառվում լիստ.ամ կայքում, եթե դրանք մաքսայինում առգրավում էին, իսկ եթե չեն առգրավել ովքեր են էն արտոնյալները, որ դրանք ներկրել են կոմերցիոն նպատակներով ???
Մեր ախպերների արյան համար պատասխան եք տալու դավաճան վիժվածքներ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել