Ինքնասիրությունը դավադիրի մոտ գրավ թողնելու հաշվին արտգործնախարար դարձած անձն իր առաջին այցի ընթացքում Մոսկվա եւս մեկ անգամ ցույց տվեց, որ սրա նմաններով Հայաստանի պետականությունն արժանապատիվ ապագա ունենալ չի կարող։
Բավարար է միայն ընդգծել, որ իր ռուսաստանյան գործընկերն առաջին նախարարական այցի առիթով այդպես էլ գոնե կեսբերան սրան չշնորհավորեց։
Ռազմագերիների հաշվին թե՛ սա, թե՛ սրա շեֆը բացառապես փիառ են անում՝ ի վիճակի չլինելով լուծել մեր թե՛ ողջ մնացածների, թե՛ նահատակվածների հարցերը։ Հիշեցնեմ, օրինակ, որ ԱԳ նախարարն օրերս ԱԺ-ում հայտարարել էր, որ ԱԳ-ն չի զբաղվում ռազմագերիներով (!)։
Սրանց էժանագին հայրենասիրական ճառերը դրսում զրո են, հատկապես, երբ հիշում ենք, որ սրանց անգործության պատճառով միջազգային եւ ՈՉ ՄԻ կառույց առ այսօր այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան Արցախի հանդեպ եւ Թուրքիայի ուղղակի ներգրավումը։
Սեփական ժողովրդին ազգային աղետի հասցրած իշխանությունը երկրի ներսում անիծյալ է դարձել, ըսկ դրսում՝ հեգնանքի առարկա։
Դրա ամենավառ ապացույցն էր, որ ՌԴ ԱԳ նախարարը, խոսելով ՄԽ համանախագահների՝ ժամանակին առաջարկած հիմնարար սկզբունքների եւ նոյեմբերի 9-ի հայտարարության համեմատության մասին, փաստացի ընդգծեց, որ գործող դավադիր ոհմակի պատճառով եւ ամսի 9-ի խայտառակության հետեւանքով կարգավորման տիրույթից դուրս են մնացել հիմնարար սկզբունքներից երկուսը՝ ինքնորոշման իրավունքը եւ ուժի չկիրառումը, բայց գումարվել է բուն նախկին ԼՂԻՄ տարածքի մոտ 50%-ի կորուստը, ներառյալ՝ Շուշին, եւ հատուկ կոմունիկացիա դեպի Նախիջեւան։
Նզովքի ենթարկվեք դուք, ազգադավ ստահակներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել