Pars Today-ը գրում է․

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը, նշելով, որ իրանցի ականավոր գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության ժամանակ օգտագործվել են արբանյակային ուղեցույցով առաջատար էլեկտրոնային գործիքներ, ասել է. «Սիոնիստները շատ լավ գիտեն, որ իրենց գործողություններն անպատասխան չեն մնալու»:

Ըստ կիրակի օրվա Sepah News- ի հաղորդման, ԻՀՊԿ-ի խոսնակ, բրիգադային գեներալ Ռամազան Շարիֆը, Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբասում նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի հիշատակի ոգեկոչման արարողության ժամանակ, անդրադարձել է սպանության վայրում Ֆախրիզադեի թիկնապահի մահվանը, հավելելով. «Սիոնիստները լավ գիտեն, որ իրենց գործողությունները անպատասխան չեն մնա, և դա նրանց ապացուցվել է վերջին տարիներին»:

Բրիգադային գեներալ Ռամազան Շարիֆը հայտարարել է. «Այս կեղծ ռեժիմը վերջին 70 տարում սպանել է տարածաշրջանում իսլամական երկրների 2700 մասնագետների և գիտնականների: Սիոնիստները   հպարտանում են այս սպանություններով և մի քանի գրքերում հրապարակել են սպանվածների անունները»:

Բրիգադային գեներալ Ռամազան Շարիֆը նշել է, որ սիոնիստների ամենակարևոր նպատակներից մեկը   իսլամական երկրների, հատկապես՝ Իրանի գիտության առաջադիմությանը խոչընդոտելն է: Նա հավելել է. «Իսլամական Իրանն իր նահատակների արյան շնորհիվ շատ գիտական նվաճումների է հասել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել