Ակնայի հանձնումից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 19-ին, երբ թիմով մեկնել էինք Նոր Մարաղա ու հարակից գյուղեր, մտանք նաև Վանքասարի գագաթին տեղակայված Սպիտակ Խաչ եկեղեցի, հավաքեցինք այնտեղ գտնվող բոլոր սրբապատկերները, քանդակները, խաչքարերն ու այլ քրիստոնեական իրերը և տեղափոխեցինք Ստեփանակերտ, որպեսզի ադրբեջանական վանդալիզմի թիրախ չդառնային: Եկեղեցին լքելու ծանր պահին սիրողաբար, բայցև սրտաբուխ երգեցի «Առավոտ լուսո»-ից մի պատառիկ՝ համոզմունքով, որ մի օր լույսը կրկին կծագի Սպիտակ Խաչի վրա:
Իսկ այսօր լուսանկար է հայտնվում՝ ցույց տալով, թե ինչպես են ադրբեջանցիներն իրենց դրոշը տեղադրել հայկական այդ եկեղեցու վրա: Միևնույն է, լույսը ծագելու է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել