Ես և իմ պես տասնյակհազարավոր մարդիկ չենք կարողանում հանգիստ նայել գերիների կամ խոշտանգված հայերի վիդեոներ։ Վիդեոներ, որոնք, այդ թվում, հետպատերազմյա շրջանի են։ Անզորությունից խելագարվում ենք։ Մեր աչքի առաջ հենց հիմա դա կատարվում ա․ վայրենի, բարբարոս ու հայատյաց քոչվորները խաղաղ բնակչության դեմ տեռոր են կազմակերպում։
Իսկ զուգահեռ իրականությունում ռեկտորներ են փոխում, Ադրբեջանի հետ տնտեսական կապեր հաստատելու հնարավորություններ փնտրում, օծանելիքի ու դռան բռնակի դարդ անում, արցախցիների հանդեպ ատելություն հրահրում, GPS-ով Հայաստանի սահման հանձնում։
Մենակ մի հարց ունեմ՝ դուք էդ վիդեոները ուղղակի չեք նայո՞ւմ, թե՞ նայում եք ու հետո եք էդ սաղ անում։ Ուղղակի վախկոտ սրիկա՞ եք, թե՞ նաև ցինիկ վախկոտ սրիկա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել