Առվազն պետք է հիմար լինել, երբ հանդուրժում ես, որ քեզ 40 օր ասում են՝ հաղթելու ես, ու հետո պարզվում է, որ լկտիաբար ստել են, ոչ միայն չես հաղթում, այլ ջախջախիչ, ստորացուցիչ պարտվել ես: Դրա մասին գիտեին առաջին իսկ օրվանից, բայց քեզ խաբում էին, նայում էին դեմքիդ ու ստում:

Եվ այսօր կալանավորում են այն մարդկանց, ովքեր չեն թողնում, որ դու, այո, հենց դու կործանվես, ոչնչանաս, չեն թողնում, որ քո երեխան դառնա ստրուկ, հարճ, թուրքի ոտքերի տակ սողացող ոչինչ...

Դու պետք է դուրս գաս փողոց, գոռաս, անես քեզանից հասնող ամեն ինչ, որ կանխես այս արհավիրքը՝ քո ու քո երեխայի ոչնչացումը: Դու պարտավոր ես դա անել քո համար, եթե չանես էլ, մենք կանենք, այն մարդիկ կանեն, ովքեր հենց հիմա ձերբակալված են, կանեն նաև քո երեխայի համար, իսկ դու որոշ ժամանակ անց կամաչես նայել Նարեկ Մալյանի, Միհրան Հակոբյանի, Արթուր Դանիելյանի, Ռոբերտ Մելքոնյանի և բոլոր այն մարդկանց աչքերին, ովքեր հենց հիմա մեկուսարանում են նաև քո երեխայի ապագայի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել