Տարոնի Մարգարյանի նկատմամբ զանգվածային պոդստավկեքի փառատոնը շարունակվում է, և արդեն առանձնապես չեն էլ սպասում, որ մի քիչ գոնե ժամանակ անցնի Տարոնի հայտարարություններից, որպեսզի Տարոնին հերթական անգամ քաշեն: Տարակուսանք է առաջացնում այն, որ այս հարցում հատկապես աչքի են ընկնում յուրայինները, ոչ թե ընդդիմության ներկայացուցիչները:
Ինչպես երեկ պարզվեց, «Parking City» կազմակերպությունը, փաստացի արհամարհելով քաղաքապետի` դեռ անցած շաբաթ արված հայտարարությունը, որ վճարովի կայանատեղիների համար տուգանքների կիրառությունը կհետաձգվի ևս մեկ ամսով՝ վարորդների անիրազեկությունից խուսափելու համար, այնուամենայնիվ օգոստոսի մեկից սկսել է տուգանել բոլոր այն վարորդներին, ովքեր համապատասխան վճարովի SMS-ը չեն ուղարկել... Կարճ ասած` գետնով են տվել Տարոնի խոսքը:
Ժամանակին ասում էին, որ Տարոնը Երևանի պատմության լավագույն քաղաքապետն է, և անձամբ ես դրա հետ համաձայն չէի, բայց հիմա ինչ-որ ուժեր ասես ձեռնամուխ եղած լինեն ապացուցելու, որ Տարոնը Երևանի պատմության վատագույն քաղաքապետն է, և դրա հետ էլ համաձայն չեմ: Թերևս «ամենա» նախդիրը ներառող միակ ձևակերպումը, որի հետ համաձայն եմ, հետևյալն է. ամենաուժեղ սև փիառի արշավը, որ երբևիցե ձեռնարկվել է Երևանի քաղաքապետերի դեմ, հենց Տարոնի դեմ սանձարձակված տեղեկատվական գրոհն է: Արդարության համար նշեմ, որ քանի որ Տարոնն ինքն էլ հրեշտակ չի, իսկ նրան շրջապատողներն էլ չեն փայլում պրոֆեսիոնալությամբ, այդ արշավը բավականին «հաջող է» ընթանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել