Aravot.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանների պատկանելիության շուրջ պատրանքներ չպետք է լինեին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ընդգծեմ ևս մեկ անգամ. պատրանքներ, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները պետք է հավերժ մնային նույն կարգավիճակում, ինչպես դեռ մեկ-մեկուկես-երկու ամիս առաջ էին՝ չպետք է լիներ»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ «պատասխանատու իշխանությունները պարտավոր էին բացատրել բնակչությանը, որ ստիպված են որոշակի փուլում այս կարգավորումն իրականացնել՝ համաձայն այն սկզբունքների, որոնք արդեն բազում տարիներ դրված են սեղանին, որոնք առաջարկվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և իդեալական ճանապարհ էին բացում այդ հակամարտության կարգավորման համար՝ առանց որևէ արյունահեղության, առանց տարածաշրջանում որևէ մեկի՝ առաջին հերթին Ղարաբաղի հայերի և Ղարաբաղում ապրող մյուս էթնիկ խմբերի անվտանգությունը վնասելու»,- ասել է Լավրովը:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել