Armlur.am-ը գրում է․

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ուշագրավ դեպք է տեղի ունեցել կառավարությունում: Մեզ հայտնի դարձավ, որ երբ մի խումբ ցուցարարներ մտել են Կառավարության շենք, այնտեղ անկյուն են մտցրել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին ու փորձել ծեծի ենթարկել նրան:

Մեզ հայտնի դարձավ, որ վերջինս ցուցարարներին բացատրել է, թե իր ինքնազգացողությունը վատ է, սրտի խնդիրներ ունի, իսկ ոստիկանապետին էլ ջարդարարներից ազատել են երկու կին պատգամավոր՝ ԲՀԿ-ական Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ԱԱԾ շենքի դիմաց այս կին պատգամավորներին քաշքշում էին հենց այն ոստիկանները, որոնք այսօր կառավարությունում մենակ թողեցին ոստիկանապետին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել