Բաքվի բռնապետը կարծես թե թույլ է տալիս կոպտագույն սխալ՝ Շուշիի հարցում ռազմական նպատակահարմարությունը ստորադասելով խորհրդապաշտությանը, ըստ որի՝ պետք է ապահովվի քարոզչական բարձր արժեքով և կարևորությամբ միմյանց հետ շաղկապված երկու հանգամանք, իբր «Ադրբեջանի մարգարիտը» նվաճվի հատկապես այդ արհեստածին կազմավորման դրոշի օր հորջորջվող «տոնին» ընդառաջ։
Այս առումով Բաքվի քարոզչամեքենան ադրբեջանական հասարակության մեջ սպասումների դրական շեմն այնքան է բարձրացրել, որ Շուշիի համար մարտերում հրոսակախմբերի անհաջողությունը բռնապետին հասցնելու է այս պատերազմի թերևս ամենացավոտ վարկանիշային հարվածներից մեկը արտաքին, բայց հատկապես ներքին քաղաքական կյանքում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/3834673306571100
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել