Armtimes.com-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղում սիրիացի վարձկանները պայքարում են ոչ թե Հայաստանի, այլ երկրորդ երկրների դեմ, այնպես՝ ինչպես Սիրիայում է եղել: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանին հիմնական վարձկաններ մատակարարող «Սուլթան Մուրադ» հայտնի ջոկատի հրամանատարներից մեկը:

Eadaily-ն հայտնում է, որ հրամանատարի հետ խոսել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:

«Ես «Սուլթան Մուրադ» ջոկատի հրամանատարից հանդիպման հիմնավոր առաջարկ ստացա այն բանից հետո, երբ նա դժգոհություն հայտնեց իմ աշխատանքից»,-Twitter-ում գրել է Լինդսի Սնելը: Նա պատրաստում է վավերագրական ֆիլմեր այնպիսի լրատվամիջոցների համար, ինչպիսիք են MSNBC, VICE, Vocativ, ABC News, Ozy, Yahoo News եւ Discovery Digital Networks լրատվականները:

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող թուրքամետ «Սիրիական ազգային բանակի» մաս կազմող սիրիական խմբավորման հրամանատարը լրագրողին հրավիրել է հանդիպել Թուրքիայում, որպեսզի իրադարձությունների վերաբերյալ վերջինս իր  ունեցած տեսակետը փոխի: Բայց առանց հանդիպմանը սպասելու, լրագրողի հետ նամակագրության մեջ հրամանատարը բացատրել է, թե ինչպես են սիրիացի զինյալները ընկալում «գործուղումները» դեպի Լիբիա եւ Ադրբեջան:

«Նրա խոսքով, սիրիացիներն իրականում կռվում են երկրորդ երկրի հետ Լիբիայում եւ Ադրբեջանում, ռուսների դեմ էլ ու քանի որ ռուսները դարձել են սիրիացիների ամենամեծ թշնամիները, զինյալները դեմ չեն դրան», - գրել է Լինդսի Սնելը սոցցանցում՝ նկատի ունենալով հրամանատարի մեկնաբանությունը եւ այն, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ կողմերից է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել