Armday.am-ը գրում է.

Վրաստանի հարավում գտնվող Ախալքալաք քաղաքում մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Սամսոն Հովհաննիսյանը, որի 106-ամյակը լրացել էր սեպտեմբերի 12-ին: Այս մասին հայտնում է НТВ-ն:

Պատերազմի տարիներին նա մարտնչել է Ուկրաինայի Պոլտավսկի շրջանում, իսկ պատերազմից հետո 60 տարի տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ախալքալաքում:

Վերջին տարիներին վետերանի մասին հոգ էին տանում հարազատները, քանի որ նա վատ էր տեսնում և լսում: Սակայն չնայած տարիքին՝ Սամսոն Հովհաննիսյանն ամեն առավոտ խանութ էր գնում՝ գնումներ անելու, փորձում էր ինքնուրույն լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել