News.am-ը գրում է․

Նիդերլանդներում բարերն ու ռեստորանների 30 սեփականատերեր դատի են տվել երկրի կառավարությանը կորոնավիրուսային միջոցների պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով DutchNews-ին:

Որոշման համաձայն, որն ընդունվել է հոկտեմբերի 13-ին, բոլոր բարերն ու ռեստորանները փակվել են 4 շաբաթով: Բացառություն են կազմել հյուրանոցները, որոնք կարող են իրենց ռեստորաններում սպասարկել հյուրերին:

Հյուրանոցառեստորանային բիզնեսի թագավորական ասոցիացիայի կարծիքով՝ այդ որոշումն անարդար է ոլորտի նկատմամբ, որը, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, պատասխանատվություն է կրում վարակվածների ընդհանուր թվի միայն 1,8%-ի համար:

Երեքշաբթի Հաագայի շրջանային դատարանը որոշում կկայացնի, թե արդյոք ձեռնարկատերերը կկարողանան չհետեւել կառավարության որոշմանը:

Գարնանը, երբ կրկին փակվեցին ռեստորանները, հյուրանոցառեստորանային բիզնեսի ներկայացուցիչները հայց ներկայացրեցին՝ պահանջելով մեղմել սահմանափակումները, սակայն նրանց ջանքերը հաջողությամբ չպսակվեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել