Оригинал взят у [info]apasionade в Բանակը «եղբայրս» է...

25 տարիներիցս գրեթե 4/5-ն անցել է զինվորական ու «մարդու» համազգեստի միջեւ էական տարբերություն դնելով...
Երբ նոր-նոր էր էս ամենը սկսվում, երազանքս էր, որ պապան դառնա կապիտան, ես էլ՝ Պուշկինի գրքի հերոսուհին՝ «կապիտանի աղջիկը»... Շա՜տ փոքր էի, մեղմ ասած միամիտ :))) 
Մեծացա, ավելի հասունացա... Զինված ուժերն էլ հասունացան:
Համարյա հասակակիցներ ենք: Մի քիչ՝ ընկերներ, մի քիչ ավելի շատ՝ մի տան երեխեք...
Հա՛, ու ուրիշ կերպ ուղղակի չէր էլ կարող լինել: Էնպես, ինչպես պապան վերաբերվում է բանակին, վերաբերվում է մեզանից յուրաքանչյուրին՝ մամային, քույրիկին, ինձ, Արսենին... Էդ վերաբերմունքի անունը հոգատարություն է, նվիրվածություն ու զոհաբերություն...
Ու եթե առաջ, երբ փոքր էի, անգիտակից, ուլտիմատումներ էի ներկայացնում, խանդում զինված ոժերին տրամադրած ժամանակը, հիմա գիտեմ. բանակը եղբայրս է՝ թիկունքս, հիմքս, հավատս:  Ու ամեն անգամ իմ սիրտն է ճմլվում ու ցավում, երբ հերթական մեկը՝ չիմանալով ոչ մի բան, էստեղից-էնտեղից լսած ինչ-որ պատառիկների հիման վրա որոշում էր արտահայտվել, իր հեղինակավոր խոսքն ասել, թքել, փնովել... հա, տարիքով ինձանից փոքր, բայց՝ անհամեմատ մեծ ու արժանի եղբայրս թերություններ ունի, ունի ոչ իդեալական աշխատող օրգաններ, որոնք բուժվում են... Բայց էդքանով հանդերձ ունի ամենակարեւորը՝ սթափ միտք ու տաք զարկող սիրտ: Ես հո դա գիտեմ... Ուղղակի փուխր է, ուղղակի՝ պատանի, ուղղակի՝ դեռ կայանալու է... 
Չեմ ուզում տողերս պաթետիկանան... Ուղղակի ուզում եմ, որ հորս ամեն երեկոն խաղաղ հնչող «բարի ծառայությամբ» ավարտվի, որ տագնապները միայն ուսումնական լինեն, որ ոչ մի մայր վախի արցունք չթափի՝ իր որդուն բանակ ուղարկելիս, որ իմ ընկերները բարով ծառայեն ու վերադառնան տուն, որ պաշտոնակացրած 20 տարին նոր բոլորած եղբայրս հասարակության ցասումի թիրախը չլինի, որ հայ սպան փողոցում գլուխը բարձր քայլի.... ուզում եմ, որ հորս պես սպաները շատ լինեն...
Տոնդ շնորհավոր, հայկական բանակ
Տոնդ շնորհավոր, պապ ջան...
Բարի ծառայություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել