1lurer.am-ը գրում է․

ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն անդրադարձել է սահմանագոտում զոհերի փոխանակման հարցին՝ ընդգծելով, որ փոխանակման հետ կապված պետք է գոնե ժամանակավոր հրադադար լինի:

«Այս պահին հրադադարի միտում չկա. այլ ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- ասաց Սարգսյանը:

Նա նաև հայտնեց, որ հակառակորդի՝ սահմանագոտում գտնվող զոհերի թիվն այս պահին հայտարարել չի կարող, քանի որ ճշտման կարիք ունի: Սարգսյանի խոսքով՝ դեռ ակտիվ փուլն ընթանում է, հրադադար չկա, որպեսզի կարողանան այդ ամենը հասկանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել