Նվիրյալները չեն լինում ՆԱԽԿԻՆ և ՆԵՐԿԱ։

Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «նախկին» բարձրաստիճան հրամանատարների հետ:

Ահա նրանք, հարգանքի արժանի մեր փառահեղ նվիրյալները՝ Վիտալի Բալասանյան, Արշավիր Ղարամյան, Լևոն Մնացականյան, Սամվել Կարապետյան, Մովսես Հակոբյան, Արթուր Աղաբեկյան, Կամո Աղաջանյան, Սեյրան Օհանյան:

Հերոսները չեն լինում նախկին և ներկա, իսկ ժողովուրդը՝ սև և սպիտակ:

Անկախ ամեն ինչից՝ նրանք այս դժվարին ժամանակներում համախմբվեցին բանակի շուրջ, Արցախի նախագահի շուրջ, և բոլորը միասին այսօր պայքարում են թշնամու դեմ: Նրանց ուժը, կարողությունը և գիտելիքը շատ անհրաժեշտ են մեր ժողովրդին այս օրհասական պահին:

Անկասկած, #հաղթելու_ենք, քանի որ ունենք նման հզոր գեներալներ, հզոր բանակ և միասնական ժողովուրդ:
Հաղթելո՛ւ ենք , քանզի մենք չենք տենչում գրավել ուրիշինը, այլ արյան գնով պաշտպանում ենք մեր հայրենիքը:

Մեր հաղթանակի գրավականը մեր միասնության մեջ է:

Փառք և պատիվ մեր հերոս գեներալներին, արյան գնով սահմանը պաշտպանող զինվորներին և անմեղ ու քաջ նահատակներին:

#ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ
#ArtsakhStrong

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել