Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում հրապարակում է արել.

«Ռազմական կռիվները շարունակվում են Լեռնային Ղարաբաղի դեմ. երկու կողմերն էլ շատ զոհեր ունեն: Հայաստանի Հանրապետության տարածքը ևս հրետակոծվում է: Ադրբեջանական հարձակումները, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան և թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը, խստորեն դատապարտելի են: Այս բռնությանն ու մարդկության դեմ հանցագործությանն անմիջապես հարկավոր է վերջ դնել: Թուրքիան պետք է դադարեցնի այս հարձակումներին աջակցություն ցուցաբերել, ներառյալ՝ օտարազգի ահաբեկչական զորքերին հայերի դեմ պայքարելու համար հավաքագրել: Կոչ եմ անում միջազգային հանրությանն ու դաշնակիցներին հրատապ միջամտություն ցուցաբերել՝ մեկ այլ ցեղասպանությունից խուսափելու համար:

#ArtsakhStrong #ArmeniaStrong»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել