Bravo.am-ը գրում է.

«Project LA» երաժշտական նախագիծը յուրահատուկ ձեւաչափով միանգամից գրավեց երաժշտասեր, նաեւ՝ ընթերցասեր հասարակության ուշադրությունը. մեծանուն գրողների գործերին մեղեդային կենդանություն տալով՝ այն շատերին հնարավորություն տվեց ծանոթանալու կամ վերհիշելու գրական գեղեցիկ ստեղծագործություններ եւ միաժամանակ ունկնդրելու որակյալ երաժշտություն: Տարիներ է, որ «Project LA»-ն իր հաստատուն տեղն ունի հայկական երաժշտական իրականության մեջ, սակայն նախագծի եւ դրա բոլոր ստեղծագործությունների երաժշտության հեղինակը՝ Լեւոն Արեւշատյանը (LA), երբեք չի խոսել նախագծի ստեղծման, հաջողակ ուղու պատմության, ստեղծագործական հույզերի ու նպատակների մասին:

Եվ ահա, BRAVO.am-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Լեւոն Արեւշատյանի հետ, որում կգտնեք ոչ միայն այս հարցերի պատասխանները, այլեւ կբացահայտեք ձեր սիրելի երգերի հեղինակին:

- Պարոն Արեւշատյան, «Project LA»-ի երգերում տեսնում ենք երաժշտական յուրօրինակ զգացողություն եւ ձեռագիր. ինչպե՞ս է ձեւավորվել Ձեր ստեղծագործությունների հնչյունային ներկապնակը

Սիրում եմերաժշտական բոլոր ոճերը՝ դասական, ռոք, փոփ, ֆոլկ, ջազ. ժանրային տարբերակում երբեք չեմ դրել: Կարեւորը՝ լինի լավ ու որակյալ երաժշտություն: Իսկ հնչյունային ներկապնակը, որ առկա է իմ ստեղծագործություններո, շատ բազմազան է եւ սերում է մանկությունից ու պատանեկությունից. մի դեպքում դրանք դասական երաժշտության որոշակի երանգավորմամբ էլեմենտներ են, մի այլ դեպքում՝ ռոք: Ընդհանրապես, իմ ստեղծագործությունները ծնվում են իմ հոգեվիճակից, տրամադրությունից, այնուհետեւ դրանք ամբողջանում են համապատասխան բանաստեղծությամբ:

- Իսկ ինչպե՞ս ծնվեց միտքը՝ աշխատելու հենց այս սկզբունքով, եւ արդեն այսօր ո՞րն է Ձեր ընթերցանության նյութը գործի բերումով եւ առհասարակ:

- Ինչպես արդեն նշեցի, սկզբում ստեղծվում է մեղեդին, որն էլ հուշում է հեղինակի ընտրությունը: Նախագծի առաջին շրջանի գործերում գերիշխող են անգլալեզու բանաստեղծությունները՝ Էդգար Ալլան Պո, Էմիլի Դիքինսոն. ինչո՞ւ, որովհետեւ հայ դասականներին մոտենալն ու հպվելը չափազանց պատասխանատու էր ինձ համար: Որոշակի փորձառությունից հետո միայն ինձ թույլ տվեցի միահյուսել իմ ստեղծած մեղեդին տերյանական չքնաղ «Կարոտ» բանաստեղծության հետ: Ինչ վերաբերում է ընթերցանությանը՝ ասեմ, որ շատ եմ կարդում, իհարկե, մասնագիտական (տնտեսագիտության վերաբերյալ) գրականություն, նաեւ հետաքրքրված եմ արդի փիլիսոփայական մտքով: Սիրում եմ նորագույն տեխնոլոգիաների մասին գրականություն: Կարդում եմ հիմնականում անգլերեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել