Հարավային Միսիսիպիի համալսարանի մի խումբ գիտնականներ, ութ հարյուր մարդու մասնակցությամբ ուսումնասիրության շնորհիվ, հաստատել են, թե տղամարդկանց որ ֆիզիկական տեսակն է համարվում լավագույն հայր: Հետազոտության մեխանիզմը հետևյալն է եղել՝ մասնակիցներին ցույց են տվել տարբեր հասակի և քաշի տղամարդկանց լուսանկարներ և խնդրել են պատասխանել այն հարցին, թե ծնողական ինչ հատկություններ են ասոցացվում լուսանկարների մարդկանց հետ:

Արդյունքում՝ մեծամասնությունը «լավագույն հայր» է ճանաչել ավելորդ քաշով տղամարդկանց: Նրանց են վերագրել «երեխաներին նոր բաներ սովորեցնելը», դպրոցականներին տնային առաջադրանքներում օգնելը և վտանգի դեպքում երեխաներին պաշտպանելը: Անվանել են նաև այնպիսի հատկություններ, ինչպիսիք են նվիրվածությունը, հավատարմությունն ու բարությունը: Ինչ վերաբերում է նիհար տղամարդկանց, նրանք որպես հայրեր ավելի վատ գնահատականներ են ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել