Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հայտնաբերվել է մոդել, Քարդաշյանների ընտանիքի մասին պատմող ռեալիթի-շոուի մասնակից Քենդալ Ջեների նմանակը: Նրա անունն է Թեոնա Չաչուա, գրում է Daily Mail-ը:

29-ամյա Չաչուան վաճառքի ներկայացուցիչ է, ինչպես նաև ունի բլոգ Ինստագրամում:

Երբ Չաչուան սկսել է լուսանկարներ հրապարակել սոցիալական ցանցում, բազմաթիվ հաղորդագրություններ և մեկնաբանություններ է ստացել իր և Քենդալ Ջեների նմանության վերաբերյալ:

Ինքը՝ վրացուհին, չի նմանեցնում իրեն Քենդալ Ջեներին, բայց վստահեցնում է, որ նման գեղեցիկ կնոջ հետ համեմատությունն իրեն ավելի ինքնավստահ է դարձնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել