Ավոկադոն հանդիսանում է օրգանիզմում վատ խոլեստերինը ոչնչացնող լավագույն մթերքներից մեկը, ասել է խոհարարական գրքերի խմբագիր և թարգմանիչ Օլգա Իվենսկայան, փոխանցում է «Գովորիտ Մոսկվա»-ն: Նա նշել է, որ ավոկադոն հիպոալերգեն է, որից պատրաստված խյուսը որպես լրացուցիչ սնունդ տալիս են նույնիսկ մեկ տարեկանից փոքր երեխաներին:

Ավոկադոն հարուստ է պոլիչհագեցած ճարպաթթուներով, որոնք անհրաժեշտ են սրտի աշխատանքի համար: Իսկ կալիումով ավոկադոն ավելի հարուստ է, քան բանանը:

Ավոկադոն պարունակում է մագնեզիում և մի փոքր նատրիում: Սա լավագույն միրգն է սրտի համար: «Այս մրգի պտղամսում նյութերի հավասարակշռությունն այնպիսին է, որ այն խորհուրդ է տրվում նաև քաշի կորստի համար կիրառվող սննդակարգերում»,- նշել է  Իվենսկայան: Ավոկադոն խոլեստերին չի պարունակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել