Սառցադաշտերի հալվելը կարող է հանգեցնել Երկրի համար վատագույն էկոլոգիական աղետի՝ կլիմայի տաքացմանը։ Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է EurekAlert!-ի մամլո հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 90-ականներից Գրենլանդիայում և Անտարկտիդայում սառույցի հալման պատճառով համաշխարհային օվկիանոսը բարձրացել է 1.8 սմ-ով: Ինչպես հայտարարել է Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովը, դա համապատասխանում է մոլորակի վրա տաքացման ամենավատ սցենարին:

Ըստ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի և Դանիայի օդերևութաբանական ինստիտուտի գիտնականների, եթե սառցադաշտերը շարունակեն հալվել նույն արագությամբ, ապա դարավերջին օվկիանոսի մակարդակը կբարձրանա ևս 17 սմ-ով և ջրհեղեղների պատճառ կդառնա։

«Սառցադաշտերի արագ հալումը շրջանցում է կլիմայական մոդելները, որոնցով մենք առաջնորդվում ենք և հնարավոր է անպատրաստ լինենք ծովի մակարդակի բարձրացման հետ կապված ռիսկերին», – ասվում է փաստաթղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել