Իսպանացի սննդաբան Այտոր Սանչեսը եկել է այն եզրակացության, որ սննդակարգում ձու ներառելով, մարդիկ ավելի արագ են նիհարում: Այս մասին նա ասել է La Vanguardia-ին տված հարցազրույցում:

Ըստ նրա՝ այս մթերքը չունի ճարպերն այրող հատկություններ: Սակայն, մեծ քանակությամբ սպիտակուցների օգտագործումը, որոնք ստացվում են սննդարար մթերքներից՝ այդ թվում եւ ձվից, օգնում է երկար ժամանակով կշտանալ:

Սանչեսը նշում է, որ այդպիսով փոքրանում է կալորիաների ընդհանուր օգտագործումը:

Սննդաբանը խորհուրդ է տալիս ձուն ուտել առավոտյան, որպեսզի օրգանիզմը ստանա անհրաժեշտ սննդարար նյութերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել