Ռուս դիետոլոգ Ռիմմա Մոյսենկոն բացատրել է, թե ինչու է միօրինակ սնունդը վնասակար օրգանիզմի համար: Նրա խոսքերը մեջբերում է Ura.ru-ն:

Փորձագետը նախազգուշացնում է, որ նույն սննդամթերքն անընդմեջ երկու օրից ավելի ուտելը վտանգավոր է առողջության համար: Նույն սննդամթերքը երրորդ օրն ուտելու դեպքում, հատկապես եթե այն սպիտակուցով հարուստ է, իմունային համակարգում առաջացնում է խանգարում: Դադարեցվում է ֆերմենտների ձևավորումը:

Մոյսենկոն նաև հիշեցրել է, որ անհրաժեշտ է կանոնավոր ու դանդաղ սնվել, ինչպես նաև սննդի հետ ջուր չխմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել