Կոֆեինը վտանգավոր է հղի կանանց համար: Այս մասին են վկայում Իսլանդիայում Ռեյկյավիկի համալսարանի պրոֆեսոր Ջեք Ջեյմսի հետազոտության արդյունքները՝ գրում է Sky News-ը:

Գիտնականները հղիներին և բոլոր նրանց, ովքեր ծրագրում են երեխա ունենալ, խորհուրդ են տալիս օգտագործել օրական 200 միլիգրամից ոչ ավելի կոֆեին: Միաժամանակ պրոֆեսոր Ջեյմսը, ըստ իր հետազոտության արդյունքների, հանգել է այն եզրակացության, որ կոֆեինը զգալիորեն ավելացնում է հղիության անբարենպաստ ելքի հավանականությունը: Նա նախազգուշացրել է, որ դրա օգտագործումը կարող է հանգեցնել մեռելածնության, վիժման և նորածնի անբավարար քաշի: Բացի դրանից, մեծ է երեխայի՝ լեյկոզով ծնվելու կան ճարպակալման ու ավելոդ քաշի հակվածության ռիսկը: Ուստի, եզրակացրել է գիտնականը, հղիները և նրանք, ովքեր ծրագրում են մայր դառնալ, պետք է զերծ մնան կոֆեինի օգտագործումից:

Իր հերթին մանկաբարձ-խորհրդատու և Մանկաբարձների ու գինեկոլոգների թագավորական քոլեջի ներկայացուցիչ Դագնի Ռաջասինգհամը համաձայնել է, որ հղիության ընթացքում պետք է սահմանափակել կոֆեինի օգտագործումը, միաժամանակ նա կարծում է, որ դրանից պետք չէ ամբողջովին հրաժարվել:

Կոֆեին կա թեյի, սուրճի, շոկոլադի մեջ: Այն նաև ավելացնում են էներգետիկ ըմպելիքների, մրսածության ու գրիպի դեմ դեղորայքի և որոշ ոչ ալկոհոլային խմիչքների մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել