Այո, պաշտոնյան պետք է բարձր աշխատավարձ ստանա: Աշխատավարձ, ոչ թե հավելավճար կամ պարգևավճար: Պնդել եմ ու շարունակելու եմ պնդել: Բայց բարձր աշխատավարձ պետք է ստանա նաև շարքային ուսուցիչը, որպեսզի Ձեր սիրած 2050 թ-ին պաշտոնյան անգրագետ կամ կիսագրագետ չլինի: Բարձր աշխատավարձ պետք է ստանա նաև շարքային բժիշկը, որպեսզի Ձեր սիրած 2050 թ-ին պաշտոնյան հիվանդության պատճառով բանակից ազատված չլինի: Բարձր աշխատավարձ պետք է ստանա նաև շարքային շինարարը, որպեսզի Ձեր սիրած 2050 թ-ին պաշտոնյան բոմժ չլինի:

#նվիրյալներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել